Գրոսին հույս ունի, որ ԱՄՆ-ն միջուկային փորձարկումներ չի անցկացնի

2 րոպեի ընթերցում

Ներկա դրությամբ աշխարհում չի գրանցվել միջուկային փորձարկումների որևէ նշան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ մեկնաբանելով այլ երկրների կողմից ենթադրաբար անցկացված միջուկային փորձարկումների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։

«Ինչպես գիտեք, Վիեննայում մենք ունենք մի կազմակերպություն, որը հսկում է միջուկային զենքի փորձարկումները։ Եվ մոնիթորինգի համակարգի համաձայն՝ նման փորձարկումների անցկացման մասին վկայող որևէ իրադարձություն չի եղել, և ես հույս ունեմ՝ այդպես էլ կլինի հետագայում», - ասել է Գրոսին՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ կարգադրել է միջուկային զենքի փորձարկումներ անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար ունեն համապատասխան ծրագրեր։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի ուշ հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահի՝ միջուկային փորձարկումները վերսկսելու մասին հայտարարությունն ուղղված է զենքի անվտանգությունը ստուգելուն։

Գրոսին Կալինինգրադում հանդիպում է անցկացրել «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ։ 

Ռուսաստան

Ռուսաստանը և ԱԷՄԳ-ն քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարման վերականգնումը

Հայերեն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր