Ֆրանսիան և Վիետնամը 10 միլիարդ դոլարի համաձայնագրեր են կնքել Մակրոնի Հանոյ այցի ժամանակ

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան և Վիետնամը ստորագրել են Airbus ինքնաթիռների, պաշտպանական և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր, որոնց արժեքը գերազանցում է 10 միլիարդ դոլարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Համաձայնագրերը ստորագրվել են նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հանոյ այցի շրջանակում, որի նպատակն է ԱՄՆ-ի կողմից սահմանված բարձր մաքսատուրքերի ռիսկերի ֆոնին մեծացնել Ֆրանսիայի ազդեցությունը նախկին գաղութում։

Մակրոնը նշել է, որ իր այցի ընթացքում Վիետնամում ստորագրել է 9 միլիարդ եվրոյի (10,25 միլիարդ դոլար) համաձայնագրեր։

Դրանք վերաբերում են 20 Airbus ինքնաթիռների գնմանը, միջուկային էներգիայի, պաշտպանության, երկաթուղային և ծովային տրանսպորտի, Airbus-ի Երկրի դիտարկման արբանյակների և Sanofi պատվաստանյութերի ոլորտում համագործակցությանը։ 

Այցը նշանակալից է նաև այն առումով, որ գրեթե մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ է Ֆրանսիայի նախագահ այցելում Վիետնամ։

Ընդհանուր առմամբ, ստորագրվել է 14 համաձայնագիր՝ չնայած Ելիսեյան պալատն այցից առաջ ավելի մեծ թիվ էր ասել, սակայն պաշտոնյաներից մեկի խոսքով՝ մայիսի 27-ին ակնկալվում է ավելի շատ համաձայնագրերի մասին հայտարարություն։

Մամուլի համար արված հայտարարություններում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը նավարկության ազատությանը, ինչը Վիետնամի համար չափազանց կարևոր հարց է, քանի որ երկիրը Հարավչինական ծովում վիճելի սահմանների պատճառով հաճախ բախվում է Պեկինի հետ։

Վիետնամի նախագահ Լուոնգ Կուոնգն իր հերթին նշել է, որ պաշտպանական գործընկերությունը ներառում է «ռազմավարական հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում» և պաշտպանական արդյունաբերության, կիբերանվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում ավելի ուժեղ համագործակցություն։

Ֆրանսիան մոտ 70 տարի կառավարել է Վիետնամը, մինչև 1954 թվականին դուրս է մղվել երկրի հյուսիսում գտնվող Դիեն Բիեն Ֆու քաղաքի մոտ կրած խոշոր պարտությունից հետո։ Վերջին տասնամյակներում կապերը բարելավվել են՝ նախորդ տարի հասնելով ամենաբարձր մակարդակի։

Հայերեն

Վահան Կոստանյանը Ալբանիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

«Երևանի ավտոբուս»-ում մեկնարկել է «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տրանսպորտի հարցերով նախարարական հինգերորդ համաժողովի եզրափակիչ նիստին

Շինաշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածը

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել