Podcast-Հարց բժշկին. ծխախոտի երկարատև օգտագործումը մեծացնում է թոքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերը համարվում է թոքի քաղցկեղի իրազեկման ամիս: Թոքի քաղցկեղը վերջին տարիներին դարձել է աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։ 

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք։

Ծխախոտի երկարատև օգտագործման հետ մեկտեղ մեծանում է թոքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, ինչով պայմանավորված՝  տղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում թոքի քաղցկեղով։

Թոքի քաղցկեղի ախտանշանների, ռիսկի գործոնների, ծխախոտի ազդեցության և կանխարգելման քայլերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք  ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակալ վիրաբույժ Տարոն Ղարիբյանի հետ: 

Մասնագետը նշեց, որ թոքի քաղցկեղի կլինիկական դրսևորումն էապես կախված է առաջնային ուռուցքային օջախի տեղակայումից, իսկ հիվանդության սկզբնական փուլերը կարող են ընթանալ առանց կլինիկական ախտանշանների:

Մասնագետի խոսքով՝ 50 տարեկանից բարձր բուժառուները՝ գերազանցապես տղամարդիկ, որոնք երկար տարիներ օգտագործում են օրական 1 տուփ ծխախոտ, գտնվում են թոքի քաղցկեղի ռիսկի խմբում։ 

Բժիշկ Ղարիբյանը ռիսկի խմբում գտնվող մարդկանց խորհուրդ տվեց տարեկան մեկ անգամ անցնել համապատասխան հետազոտություն՝ թոքի քաղցկեղի ձևավորումն ու զարգացումը կանխելու համար։

Նա ընդգծեց՝ թոքի քաղցկեղի կանխարգելման կարևոր գործոններից են ծխախոտից հրաժարվելը, առողջ ապրելակերպ վարելն ու առողջ սնվելը:

Թոքի քաղցկեղի մասին մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքասթը: 

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները: 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում