Podcast-Sport. «Արարատ-Արմենիա»-ի պատմական մրցաշրջանը Եվրոպա լիգայում
1 րոպեի ընթերցում

Հայկական ակումբային ֆուտբոլի համար այս տարին բացառիկ է. Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն դարձավ առաջին ակումբը, որը հանդես է գալիս ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի խաղարկության հիմնական փուլում:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Արարատ-Արմենիա»-ի մարզչական շտաբի անդամ Գևորգ Ղազարյանին, որի հետ խոսել ենք մարզչական ոլորտում իր ապագայի, «Արարատ-Արմենիա»-ի պատմական նվաճման, Եվրոպա լիգայում ընթացիկ մրցաշրջանի, «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի, հայկական Պրեմիեր լիգայում առկա մրցակցության ու հայ ֆուտբոլիստների հեռանկարների մասին:

«Այս պահին «Արարատ-Արմենիա»-ում բոլոր պատրաստ են մրցակցության: Սակայն Եվրոպա լիգայի հիմնական փուլում հարցեր լուծելուն թիմը դեռևս պատրաստ չէր: Սակայն ճիշտ չեմ համարում այն կարծիքը, որ մրցափուլի մեկնարկից առաջ թիմին համալրումներ էին պետք: Այս ֆուտբոլիստներն են վաստակել այդ տեղը, ու նրանք պետք է խաղան այս փուլում»,-ասաց Ղազարյանը:
Մանրամասները` Podcast-ում
