Տեսանյութ

Հոգատարությունը որպես ավանդույթ. Երեմյան ընկերությունների խմբի ուշադրության կենտրոնում մարդն է

5 րոպեի ընթերցում

Օրը մեկ բաժակ թարմ ու անարատ կաթով սկսելը Երեմյան ընկերությունների ցանցի ռեստորաններում դարձել է գեղեցիկ ավանդույթ, սա ոչ միայն առողջ ապրելակերպի խթանում է, այլև ուշադրություն և հոգատարություն  սիրելի հաճախորդների հանդեպ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Լավաշ» ռեստորանի փոխտնօրեն Կարեն Գաբրիելյանը նշեց, որ «Լավաշ»-ի նախաճաշերի մասին բազմաթիվ պատմություններ կան և ամեն նախաճաշի մեջ ներդրված է երևանյան և հայկական շունչը և ավանդույթները, իսկ կաթը հենց այդ ավանդույթների մի մասն է:

«Հայկական պատմության մեջ կաթը խորհրդանշում է հյուրընկալության և ընտանեկան ջերմության խորհրդանիշ։ Հենց այդ պատճառով էլ ամեն հյուրի մենք հյուրասիրում ենք մեր «Երեմյան կաթնամթերք»-ի «Ա» կարգի կաթը՝ ցանկանալով, որ այստեղ նրանք իրենց զգան ինչպես իրենց տանը և այդ հյուրընկալության մթնոլորտն ու ջերմությունը փոխանցենք մեր հյուրերին»,-ասաց նա։

Կաթի հյուրասիրությունը զարմացնում է, հաճախ  շփոթեցնում  հյուրերին, բայց  միևնույն ժամանակ ժպտալու և կարևոր զգալու առիթ է ստեղծում:

Սա նաև խոսում է «Լավաշ»-ի սպասարկման ամենակարևոր կետի՝ հոգատարության մասին. այստեղ հստակ գիտակցում են, որ հատկապես զբոսաշրջիկներին ներկայացնում են ոչ միայն Երեմյան ընկերությունը, այլ Հայաստանը:

Հյուրի հանդեպ հոգատարությունը, սակայն, Երեմյան ընկերությունների համար չի սահմանափակվում ռեստորանի սեղանով։ Այն ավելի լայն է. տարիների ընթացքում ընկերությունը նախաձեռնել և իրականացրել է մի շարք սոցիալական ու հանրային ծրագրեր՝ ստեղծելով նախաձեռնություններ, որոնց հիմքում նույն գաղափարն է՝ մարդկանց համար օգտակար ու հիշարժան բան ստեղծելը։

Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանն էլ նշեց, որ Երեմյան ընկերությունների խումբը Գինեսի ռեկորդակիր է երկու անգամ:

«Առաջին անգամ մենք Գինեսի ռեկորդին արժանացանք 2019 թվականին, երբ մեր ընկերությունը Երևանի 2800-ամյակի կապակցությամբ պատրաստեց աշխարհի ամենամեծ հայկական գաթան՝ մոտ 60 մետր երկարությամբ և մոտ 400 կգ քաշով, որը հյուրասիրեցինք քաղաքի հյուրերին, այցելուներին և մեր քաղաքի բնակիչներին։ Երկրորդ Գինեսի ռեկորդը մենք սահմանեցինք 2024 թվականին՝ Կաթի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ըստ էության՝ մենք ռեկորդը ձեռք բերեցինք մեկ ժամվա ընթացքում ըմպված կաթի քանակով»,-ասաց Լուսինե Երեմյանը։

Այս  շարքը շարունակում են «Գաստրո Կուտյուր»-ը, «Ֆարմ Ֆեստ»-ը, «Սիզընս Պարկ Սթեյշըն»-ը, «Կաթը դպրոցներին» ծրագիրը, «Այց Երեմյան գործարան», «Համերի ճանապարհ»-ն ու «Թեժ խոհանոց»-ը։

«Մեր տնտեսական ծրագրերի, ինչպես նաև ընկերության հիմքում դրված է երեք սկզբունք՝ մարդ, նորարարություն և որակ, և մեր բոլոր ծրագրերն իրականացվում են հենց այդ սկզբունքներից ելնելով։ Մարդը մեր անկյունաքարային հատվածն է՝ մարդիկ, ովքեր օգնում են ստեղծել այն ամենը, ինչ մենք ունենք՝ մեր գործընկերները, մեր հյուրերը, մեր այն մեծ թիմը, որը կանգնած է այս բոլոր հաջողությունների հետևում։ Որակը, ինչպես մենք ենք ասում, մեր գործունեության ակունքներում է դրված։ Եվ նորարարությունը, որովհետև առանց նորարարության որևէ զարգացում տեղի ունենալ չի կարող։ Մեր ունեցած նորարարական բոլոր ձեռքբերումները մենք ոչ միայն օգտագործում ենք ընկերության զարգացման հեռանկարների համար, այլ նաև կիսում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի կարողանանք ոլորտային զարգացումն ապահովել ողջ էկոհամակարգում»,-ասաց Լուսինե Երեմյանը։

Ընկերության համար առանձնահատուկ նշանակություն ունեն «Կաթը դպրոցներին» և «Այց Երեմյան գործարան» ծրագրերը, որոնք, ինչպես նշեց Լուսինե Երեմյանը, նպատակ ունեն ծանոթացնելու երեխաներին ընկերության գործունեությանը, և ապահովել, որպեսզի իրենց առավոտը սկսվի առողջ և զերծ վնասակար սովորություններից:

Այս ծրագրերից յուրաքանչյուրն իր ձևաչափն ունի, բայց բոլորին միավորում է մեկ սկզբունք՝ ստեղծել ոչ միայն բիզնես արժեք, այլև հասարակական նշանակություն ունեցող փորձառություն։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում