Լյուքսեմբուգի փոխվարչապետն առաջարկել է մինչև COP29-ը լուծում տալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելը հույս է հայտնել, որ Բաքվում կայանալիք COP29-ից առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը լուծում կստանա: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Քսավիե Բետելն ասել է ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայում: 

«Առաջիկայում սպասվում է COP29-ը Բաքվում, և կարծում եմ, որ դա մեզ համար շատ կարևոր պահ է լինելու։ Այսօր մենք ունենք հակամարտություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, և ես հույս ունեմ, որ այն կլուծվի COP29-ից առաջ։ Եկեք դա անենք, եկեք հանձնառություն վերցնենք խաղաղության համար: Եկեք ցույց տանք, որ կարող ենք հպարտանալ Բաքու այցելելով, և այն արդյունքներով, երբ բոլորը երջանիկ կլինեն, որ հակամարտություն չկա ու այն չի վերսկսվելու, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- առաջարկել է Բետելը:

 

Հայերեն

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի