Տնտեսություն

Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին վարչապետը հայտարարել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, որ այս պահին հիմնականում Ադրբեջանն է դեպի Հայաստան արտահանում իրականացնում, իսկ Հայաստանից Ադրբեջան արտահանում չի եղել, հնարավո՞ր է արդյոք առաջիկայում Հայաստանից որևէ ապրանք արտահանվի Ադրբեջան։

«Ադրբեջանի հետ ապրանքների փոխադարձ առևտրի մասով օրակարգը կա, և առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե ինչ ապրանքների մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը առուվաճառքի պոտենցիալ ապրանքների ցանկ են փոխանակել։ Ադրբեջանն էլ այս ընթացքում հիմնականում բենզին և դիզվառելիք է արտահանել Հայաստան։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում