Եվրոպա

Իսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդ

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդ

Իսպանիայում ավելի քան 530 մարդ դիմել է բժշկական օգնության Արեգակի լրիվ խավարումից հետո, որը հնարավոր էր դիտել թագավորության մայրցամաքային մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Europa Press գործակալությունը:

Դիմումների զգալի մասը կապված է եղել խավարումը դիտելուց հետո աչքերի հետ կապված խնդիրների հետ։ Արձանագրվել են նաև թեթև գլխապտույտի և ջերմային հարվածի դեպքեր, սակայն հոսպիտալացում պահանջող ոչ մի լուրջ դեպք չի գրանցվել։

Օգոստոսի 12-ի երեկոյան Իսպանիայում հնարավոր է եղել դիտել ավելի քան մեկ դարի ընթացքում Արեգակի առաջին լրիվ խավարումը, որը տեսանելի էր Պիրենեյան թերակղզուց: Այս երևույթն անվտանգ վայելելու համար թագավորության բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել կրել հավաստագրված ակնոցներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում