Եվրոպա

Ուկրաինան զինամթերքի արտադրության գործարան կկառուցի Լիտվայում

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան զինամթերքի արտադրության գործարան կկառուցի Լիտվայում

«Դնեպրովսկի էներգամեխանիկական գործարան» (ԴԷՄԳ) ընկերությունը Լիտվայում կկառուցի զինամթերքի արտադրության գործարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիտվայի ազգային հեռուստատեսության և ռադիոյի LRT հարթակը։

Ըստ հրապարակման՝ Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարարությունը հայտարարել է ընկերության հետ խոշոր նախագծի շուրջ ներդրումային համաձայնագրի ստորագրման մասին։

ԴԷՄԳ-ն Պրենայի շրջանում կկառուցի զինամթերքի հավաքման ժամանակակից արտադրամաս, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող արդյունաբերական ենթակառուցվածքները կօգտագործի Ալիտուսի արդյունաբերական պարկում զինամթերքի բաղադրիչների արտադրության համար։

Ձեռնարկությունը կդառնա «ընկերության արտադրության և նորարարությունների տարածաշրջանային կենտրոն, որտեղ կմշակվի և կթեստավորվի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող նոր արտադրանք»։

Շինարարությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի աշնանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում