Եվրոպա

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հարյուրավոր մարդիկ են տարհանվել անտառային հրդեհի պատճառով

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հարյուրավոր մարդիկ են տարհանվել անտառային հրդեհի պատճառով

Ֆրանսիայի իշխանությունները տարհանել են 525 գյուղացու երկրի հարավ-արևմուտքում գտնվող Լանդերի շրջանի սոճու անտառներում բռնկված անտառային հրդեհից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Տարածաշրջանային պաշտոնյա Ժիլ Կլավրյոլը լրագրողներին հայտնել է, որ հրդեհը, որն օգոստոսի 13-ին սկսվելուց հետո ոչնչացրել է 1100 հեկտար տարածք, տարածվել է Լուգլոն գյուղի կենտրոնից՝ 2 կմ շառավղով։

«Իրավիճակն անբարենպաստ է», - նշել է նա՝ հավելելով, որ 500 հրշեջներ օգնության հասած վեց ինքնաթիռների օժանդակությամբ պայքարում են կրակի դեմ։

Լուգլոնը գտնվում է Արկաշոնի ծոցի զբոսաշրջային գոտուց մոտ 100 կմ հարավ-արևելք, որտեղ երկու խոշոր անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 50 000 հեկտար տարածք՝ պատճառ հանդիսանալով մոտ 220 000 մարդու տարհանման։

Ամռանն այդ շրջանում սաստիկ տապի ալիքներ են գրանցվել, և կանխատեսվում է, որ ջերմաստիճանն օգոստոսի 13-ի կեսօրին կբարձրանա մինչև 36 աստիճան Ցելսիուս։

Մինչ օրս այրված տարածքը զգալիորեն գերազանցում է նախորդ՝ 2022 թվականի ռեկորդային ցուցանիշը։ Լանդեսի տարածքը պատված է սոճու անտառներով, որոնք չորանալուն պես դառնում են հեշտ դյուրավառ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում