Հայաստան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովի շրջանակում ներկա է գտնվել «Բոլորից առաջ երեխաները. Երեխաների բարեկեցությանն ուղղված համաշխարհային հանձնառություն» թեմայով գագաթնաժողովի բացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, գագաթնաժողովին ներկա են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան, Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան, այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում