Եվրոպա

Ավելի քան 2000 մարդ է տարհանվել Գերմանիայի արևմուտքում անտառային հրդեհների պատճառով

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 2000 մարդ է տարհանվել Գերմանիայի արևմուտքում անտառային հրդեհների պատճառով

Գերմանիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհները հանգեցրել են ավելի քան 2000 մարդու տարհանման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է EFE գործակալությունը:

Հրդեհները մոլեգնում են Բելգիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Այֆելի տարածաշրջանում։

Հրշեջներն օգոստոսի 14-ին բռնկման երեք օջախ են գրանցել, որոնցից երկուսը ներկա դրությամբ վերահսկողության տակ են։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր հրշեջներ։

Այս ամառ մի քանի եվրոպական երկրում անոմալ շոգի ֆոնին բռնկվել են խոշոր անտառային հրդեհներ: Առավել շատ տուժել են Ֆրանսիան և Իսպանիան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում