Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 248,5 հազար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Report» գործակալությունը, այս մասին նշված է Ադրբեջանի Կենտրոնական բանկի՝ տարվա առաջին կիսամյակի դրամավարկային քաղաքականության զեկույցում։
Փաստաթղթի համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ի համեմատ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն աճել է 3,6 տոկոսով։
Տարեկան կտրվածքով՝ 2025 թվականի հուլիսի 1-ի համեմատ, Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն ավելացել է 8,5 տոկոսով։