Չինաստանն ու Ֆիլիպինները միմյանց մեղադրել են Հարավչինական ծովում նավերի բախման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական և ֆիլիպինյան նավերը բախվել են Հարավչինական ծովում երկու պետությունների միջև վիճելի տարածքների շրջանում դիմակայության ժամանակ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին հաղորդել է Չինաստանի առափնյա պահպանության ծառայությունը։

Ծառայության ներկայացուցիչ Գեն Յույը հայտնել է, որ ֆիլիպինյան նավը «դիտավորյալ բախվել է» չինական նավին այն բանից հետո, երբ «Ֆիլիպինների առափնյա պահպանության նավերն…. անօրինականորեն մտել են Նանշա կղզիների Սյանբին խութի մերձակա ջրեր՝ առանց Չինաստանի կառավարության թույլտվության»։ 

Դրան ի պատասխան, ներկայացուցչի խոսքով, «Չինաստանի առափնյա պահպանության ծառայությունն օրենքին համապատասխան միջոցներ է ձեռնարկել ֆիլիպինյան նավերի դեմ պայքարի ուղղությամբ»։ Գեն Յույը նաև կոչ է արել ֆիլիպինցիներին «անհապաղ դադարեցնել իրենց խախտումներն ու սադրանքները»։

Իր հերթին ֆիլիպինյան կողմը հայտարարել է, որ չինական նավերի հետ բախման հետևանքով վնասվածքներ են ստացել իր երկու նավերը։ Իսկ երկրի Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ջոնաթան Մալայան ասել է, որ իր երկրի գործողությունները՝ Հարավչինական ծովում «իրենց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ», սադրիչ չեն։

Միջադեպը տեղի է ունեցել Հարավչինական ծովում գտնվող Թոմասի երկրորդ առափնյա ծանծաղուտում։ Այն գտնվում է ֆիլիպինյան Պալավան կղզուց մոտավորապես 200 կմ հեռավորության վրա, իսկ չինական Հայնան կղզուց ավելի քան 1000 կմ հեռավորության վրա և վիճելի տարածք է։ Այս շրջանով են անցնում Չինաստանի և Հնդկական օվկիանոսի միջև կարևոր առևտրական ուղիները. այստեղ նաև գտնվում են օգտակար հանածոների հանքավայրեր։

Հայերեն

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել