Տնտեսություն

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 30-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Համիդ Ղանբարիին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր։ 

Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել օրերս Իրան կատարած այցի ընթացքում ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Նախարարի խոսքով՝ Թեհրանում քննարկված հարցերի լայն շրջանակը և ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորություն կտան առաջիկայում առավել խորացնել երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխգործակցությունը։ 

ՀՀ ՏԿԵ նախարարը նշել է, որ Հայաստանում իրականացվող շինարարական աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածության ծավալը երբևէ այսքան մեծ չի եղել՝ այդ հանգամանքը գնահատելով որպես ողջունելի։ 

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան–Իրան 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին՝ ընդգծելով ծրագրի ռազմավարական նշանակությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում