Աշխարհ

Ճապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնից

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնից

Ճապոնիայի բնակչության թիվն, առանց հաշվի առնելու օտարերկրացիներին, 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության վիճակագրական տվյալները:    

Վերջին տարում ճապոնացիների թվաքանակը կրճատվել է 916 հազարով՝ մինչև 119,736 միլիոն: Սա բնակչության կրճատման ամենաբարձր տեմպն է 1968 թվականից ի վեր։

Մինչդեռ Ճապոնիայում բնակվող օտարերկրացիների թիվը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 4 միլիոնը։ Այսպիսով, երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմում է 123,7 միլիոն։

Ճապոնիայում վերջին տարիներին գրակշռում է ռեկորդային ցածր ծնելիությունը, որն ուղեկցվում է հասարակության ծերացման միտումով: Ինչպես նշում են տեղի փորձագետները, բնակչության սրընթաց ծերացումը կարող է մոտ ապագայում երկիրը բազմաթիվ խնդիրների առաջ կանգնեցնել: Օրինակ՝ ներկայում աշխատող ճապոնացիները ծերության ժամանակ կարող են չստանալ նույն չափի կենսաթոշակային վճարներ, որքան սահմանված է ներկայիս ճապոնացի թոշակառուների համար։

Մինչև 2053 թվականը Ճապոնիայի բնակչությունը, կանխատեսումների համաձայն, կկրճատվի մինչև 100 միլիոն, իսկ 2065 թվականին՝ մինչև 88 միլիոն։ Նրանց 38%-ը կկազմեն 60 տարեկանից բարձր մարդիկ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում