Միջազգային

Նավագնացությունը Հորմուզի նեղուցով ակտիվացել է. Bloomberg

1 րոպեի ընթերցում

Նավագնացությունը Հորմուզի նեղուցով ակտիվացել է. Bloomberg

Հորմուզի նեղուցով նավագնացության ինտենսիվությունն սկսել է աճել, չնայած Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությանը։ Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ն հայտարարել է, որ իր ռազմանավերով ուղեկցում է նավթի լցանավերի մի մասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով նավերի հսկման տվյալներն ու ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի հետ հարցազրույցը։

«Չնայած Մերձավոր Արևելքում շարունակվող մարտական ​​գործողություններին, վերջին օրերին Հորմուզի նեղուցով նավագնացությունն ակտիվացել է», - հաղորդում է Bloomberg-ը։

Ռայթը գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ նավթի արտահանումը շարունակվում է ամերիկացի զինվորականների կողմից նավերն ուղեկցելու շնորհիվ։ Ռայթի խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում նեղուցով օրական անցել է շուրջ 6,5 միլիոն բարել նավթ, իսկ ԱՄՆ-ն օգնում է վերականգնել այդ հումքի մատակարարումները համաշխարհային շուկա։

Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ հուլիսի 29-ին նեղուցով երկու ուղղությամբ անցել է հումքային բեռ փոխադրող 14 նավ այն դեպքում, երբ նախորդ շաբաթ դրանց թիվը չի գերազանցել միանիշ մեծությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում