Սպորտ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

2 րոպեի ընթերցում

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը լքում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլիպատասխան խաղում ռումինական «Կլուժը» սեփական հարկի տակ ընդունեց Երևանի«Ալաշկերտ»-ին։

Առաջին կեսը մեկնարկեց տանտերերի ակտիվ գրոհներով, և «Կլուժը» կարողացավ արագարդյունքի հասնել։ Հանդիպման 3-րդ րոպեին գոլը խփեց Մուհարը: Ռումինական ակումբը տիրումէր նախաձեռնությանը, բարձր ճնշում էր գործադրում և արդյունավետ օգտագործեց ստեղծածպահերը։ Առաջին խաղակեսի ընթացքում «Կլուժը» երկու անգամ գրավեց «Ալաշկերտի» դարպասը:Խաղակեսի վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Կորենիցան: Հայկական թիմը փորձեցպատասխանել արագ հակագրոհներով և մի քանի վտանգավոր մոտեցումներ ստեղծեց, սակայնդրանք գոլի չվերածվեցին։ Երկրորդ կեսի վերջում «Կլուժը» նաև երրորդ գնդակն ուղարկեց«Ալաշկերտ»-ի դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ֆիչան:

«Կլուժ»-«Ալաշկերտ»` 3:0:

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայկական ակումբներից «Արարատ-Արմենիա»-ն շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայիորակավորման երրորդ փուլում, իսկ «Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի երրորդ շրջանում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում