Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտարարել է, որ 7,1 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 61 հետցնցում, որոնց սեյսմիկ ինտենսիվությունը եղել է 1-6-ի սահմաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ Կումամոտոյի նահանգապետի խնդրանքով տուժած շրջաններ է ուղարկվել ինքնապաշտպանության ուժերի 3600 անդամ։ Փլուզվել են շենքեր, վնասվել են ճանապարհներ, կամուրջներ։
Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում երկրաշարժի պատճառով ավելի քան 40 թռիչք հետաձգվել է կամ չեղարկվել։
Իր հերթին, Kyodo գործակալությունը հաղորդում է, որ առևտրի կենտրոնում, որտեղ երկրաշարժից հետո պայթյուն է տեղի ունեցել, 20-30 մարդ անհետ կորած է։
Եվս մեկ մարդ զոհվել է տան փլուզման հետևանքով։
Կարդացեք հոդվածը` Русский