Աշխարհ

Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուսյու կղզում՝ Կումամոտոյի պրեֆեկտուրայի շրջանում, 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը։

Գործակալությունը նշում է մի քանի վիրավորի մասին։ 48 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։

Երկրաշարժից հետո հայտարարվել է 1 մետր բարձրությամբ  ցունամիի վտանգ Արիակե և Յացուշիրո ծոցերի ափերին:

Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 16։27-ին, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Հարևան պրեֆեկտուրաներում զգացվել են 5 մագնիտուդով ցնցումներ։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում