Միջազգային

Իտալիայի տասնմեկ քաղաքներում վտանգավորության  առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով

1 րոպեի ընթերցում

Իտալիայի տասնմեկ քաղաքներում վտանգավորության  առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով

Իտալիայի առողջապահության նախարարությունը 11 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, եղանակային վտանգավորության առավելագույն՝ կարմիր մակարդակ է հայտարարել շոգի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծանուցումը զետեղված է գերատեսչության կայքում։

Խոսքը վերաբերում է այդ թվում՝ Պերուջային, Ֆլորենցիային և Թուրինին։ Շոգի պատճառով օդերևութաբանները կոչ են անում պահպանել նախազգուշական միջոցները։ Առանձնապես դա վերաբերում է երեխաներին և տարեց մարդկանց։ Նրանց խորհուրդ է տրվում հնարավորինս մնալ տանը, շատ ջուր խմել և սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։

Ինչպես նշում է Rai News հեռուստաալիքը, Իտալիայում տապի  նոր, չորրորդ ալիքն է։ Առաջիկա օրերին որոշ շրջաններում օդը  կարող է տաքանալ մինչև Ցելսիուսի 40 աստիճան, իսկ հանգստյան օրերին սպասվում մինչև 41 աստիճանի տապ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում