Աշխարհ

Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Ճապոնիայի Կումամոտոյի պրեֆեկտուրայում հուլիսի 28-ին տեղի ունեցած 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել: Շուրջ 10 000 մարդ ապաստարաններում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով վարչապետ Սանաե Տակաիչիին:

Արագընթաց գնացքների երթևեկությունը դադարեցված է: Նաև չեղարկվել են թռիչքներ, վնասվել են ճանապարհներ և կամուրջներ, որոշ շրջաններում էլեկտրամատակարարման խափանումներ են եղել:

Երկրաշարժից հետո Կաշիմա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, փլուզվել է առևտրի կենտրոններից մեկի երկրորդ հարկը: Նախքան փլուզումը շուրջ 200 մարդ տարհանվել է, այնուամենայնիվ, փլատակներում դեռ մարդիկ կան: Փրկարարները երկու կնոջ մարմին են դուրս բերել փլատակներից, հինգ մարդ վիրավորվել է:

Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել թղթի գործարանում, որտեղ կան ծանր վիրավորներ և անհետ կորածներ:

Երկրաշարժի հետևանքներին արձագանքելու համար տուժած շրջաններում տեղակայվել է ինքնապաշտպանության ուժերի 4600 անդամ: Երկրի 11 պրեֆեկտուրաներից Կումամոտո է ուղարկվել ոստիկանության 480 աշխատակից:

Հուլիսի 29-ի առավոտվա դրությամբ գրանցվել է 60 հետցնցում՝ 1-4 մագնիտուդով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում