Միջազգային

Հեգսեթը Նեթանյահուի հետ քննարկել է ռազմական համագործակցության խորացման հարցերը

1 րոպեի ընթերցում

Հեգսեթը Նեթանյահուի հետ քննարկել է ռազմական համագործակցության խորացման հարցերը

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ հանդիպում  է անցկացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ԱՄՆ կատարած նրա այցի ժամանակ և նրա հետ քննարկել պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության խորացման հարցերը։

«Իմ աշխատակազմի անդամները, այդ թվում՝ քաղաքական գործերով իմ տեղակալ Էլբրիջ Քոլբին և հասարակայնության հետ կապերի գծով իմ օգնական Շոն Փառնելը, նույնպես միացել են ինձ (բանակցությունների ընթացքում)՝ վերահաստատելու համար (Իսրայելի հետ) մեր պաշտպանական գործընկերության ամրությունը և մեր ընդհանուր շահերի առաջխաղացման հանձնառությունն անվտանգության ոլորտում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Պենտագոնի ղեկավարն X-ում։

Հուլիսի 28-ին Նեթանյահուն Սպիտակ տանը բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Իսրայելի վարչապետը հանդիպումը բնութագրել է որպես ամբողջ ժամանակ «լավագույններից մեկը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում