Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18-ի
1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի հարավ-արևմուտքում հուլիսի 28-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18-ի, նրանց թվում կա մեկ օտարերկրացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Ավելի վաղ տվյալներ էին ստացվել 13 զոհի մասին։
Եվս առնվազն 62 մարդ տուժել է, որոնցից 6-ը ծանր վիճակում են։
Փրկարարներն ու զինվորականները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում, ուստի չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել։ Մասնավորապես, փրկարարները շարունակում են աշխատանքները Կաշիմա քաղաքում փլուզված առևտրի կենտրոնի տարածքում։ Aeon Mall առևտրի կենտրոնի օպերատոր ընկերությունը հայտնել է, որ երկրաշարժից հետո տարհանվել է շուրջ 3000 հաճախորդ, սակայն ցնցումներին հաջորդել է գազի պայթյուն, և այդ պահին որոշ մարդիկ դեռ աշխատում էին շենքում։
Ճապոնիայում շուրջ 40 000 մարդ մնում է առանց էլեկտրականության, 9500 տուն՝ առանց գազի և կապի։ Ավելի քան 9000 մարդ լքել են իրենց տները. ներկայում նրանք տեղավորվել են ժամանակավոր կացարաններում։
7,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Կումամոտոյի պրեֆեկտուրայում. առավել ուժեղ ցնցումներն զգացվել են Ուկի և Կիկավա քաղաքներում։