Հայաստան

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

1 րոպեի ընթերցում

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

Փրկարարները Գեղարքունիքի մարզում որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերի սարերում մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։ 

Հուլիսի 30-ին՝ ժամը 16։17-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում քաղաքացին հայտնաբերվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում