Միջազգային

Գերմանիայում տարեսկզբից գրեթե 10 հազար մարդ է մահացել շոգի հետևանքների պատճառով

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում տարեսկզբից գրեթե 10 հազար մարդ է մահացել շոգի հետևանքների պատճառով

Գերմանիայում 2026 թվականին արդն մոտավորապես 10 հազար մարդ է մահացել բարձր ջերմաստիճանների պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գերմանիայի առողջապահության նախարարության կառուցվածքում ներառված Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) շաբաթական հաշվետվությունից:  

Ինստիտուտի տվյալներով՝ հուլիսի 19-ի դրությամբ շոգի հետևանքների հետ կապված մահացությունների թիվը կազմել է 9,8 հազար։ Դա ավելի է, քան 2016 թվականից ի վեր ցանկացած ամբողջական տարվա ընթացքում։ Ինստիտուտում նշել են, որ վերջին 10 տարիների ընթացքում շոգից մահացության առավելակետը գրանցվել է 2018 թվականին. այդ ժամանակ ամբողջ տարվա ընթացքում գրանցվել է մոտ 9 հազար մահ։

2026 թվականին մահացությունների մեծ մասը՝ ավելի քան 5 հազար, բաժին է ընկել հունիսի երկրորդ կեսի շոգ օրերին։ Այդ ժամանակ Գերմանիայի շատ տարածաշրջաններում ջերմաչափերի սյուները մոտեցել են Ցելսիուսի 40 աստիճանին։ 2026 թվականի ապրիլի սկզբից մինչև հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես պարզաբանել են RKI-ում, շոգի հետևանքներից մահացածների թիվը կազմել է մոտավորապես 7,9 հազար: Հուլիսի 13-19-ը դիտարկված հաշվետու շաբաթվա ընթացքում ցուցանիշն աճել է ևս 1,9 հազարով։

Սաստիկ շոգն առանձնապես վտանգավոր է տարեց մարդկանց համար: Դրա հետևանքներից զոհերի ընդհանուր թվից 5 420 մարդ եղել է ամենատարեց տարիքային խմբում՝ 85 տարեկան և բարձր: 75-ից մինչև 84 տարեկանների խմբում գրանցվել է 2 460 մահվան դեպք, 65-74 տարեկանների շրջանում՝ 1 260 մարդ, իսկ 65 տարեկանից փոքրերի շրջանում՝ 630: RKI-ի տվյալներով՝ որոշ դեպքերում մահվան պատճառ է դառնում ջերմահարվածը, սակայն ամենից հաճախ մահը վրա է հասնում շոգի և առկա քրոնիկ հիվանդությունների ազդեցության համակցության պատճառով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում