Աշխարհ

Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ

Մյանմայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է ընդհուպ մինչև մահապատիժ այն հանցագործների համար, որոնք հարկադիր աշխատանք են կիրառում առցանց խարդախության կենտրոններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է AFP գործակալությունը:

Խորհրդարանի վերին պալատի խոսնակ Աուն Լին Դվեն հայտարարել է, որ օրենսդիրները հավանություն են տվել համապատասխան փոփոխություններին, որոնք կատարվել են  ստորին պալատի հետ խորհրդակցություններից հետո: Մայիսին հրապարակված օրինագծով նախատեսվում է 10 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն, ինչպես նաև մահապատիժ «բռնության, խոշտանգումների, ապօրինի ազատազրկման կամ դաժան վերաբերմունքի համար՝ առցանց խարդախության հետ կապված գործողությունների կատարումը հարկադրելու նպատակով»:

Հաստատված օրենսդրության համաձայն՝ դատարանը կարող է կայացնել մահապատժի դատավճիռ բռնության հետևանքով խարդախության զոհի մահվան դեպքում:

Հուլիսի 28-ին The Global New Light of Myanmar թերթը հաղորդել է Թաիլանդի հետ սահմանին Շվե Կոկկո և Մյավադի քաղաքների շրջաններն առցանց խարդախներից լիակատար մաքրելու մասին։ Նշված քաղաքներում վերջին ամիսներին, ընդհանուր առմամբ, քանդվել է հանցագործներին պատկանող 77 անօրինական կառույց, ինչպես նաև 17-հարկանի շենք: Հրատարակությունը նշում է, որ Մյանմայի կառավարությունը, համագործակցելով հարևան երկրների հետ, կշարունակի ջանքերը՝ պայքարելու առցանց խարդախության և անօրինական արգելված խաղերի դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում