Աշխարհ

Ճապոնիայում մեկ շաբաթում 45 մարդ է մահացել ջերմային հարվածներից

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում մեկ շաբաթում 45 մարդ է մահացել ջերմային հարվածներից

Հուլիսի 20-ից մինչև 26-ն ընկած ժամանակամիջոցում Ճապոնիայի հիվանդանոցներ է ընդունվել գրեթե 18 600 մարդ ջերմային հարվածներով. նրանցից 45-ը մահացել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ ըստ երկրի Վարչական գործերի և հաղորդակցությունների նախարարության, որը համակարգում է շտապ օգնության աշխատանքը, տուժողների թիվն ավելի քան 7700-ով գերազանցում է նախորդ շաբաթվա ցուցանիշը և դարձել է ամենաբարձրը 2026 թվականին։

Ջերմային հարվածներով հիվանդանոցներ տեղափոխվածների թվում ավելի քան 710 մարդ հոսպիտալացվել է երեք շաբաթից ավելի ժամկետով։ Տուժածների գրեթե 58%-ը 65 տարեկանից բարձր մարդիկ են։

Ճապոնիայում հուլիսի 21-ից ի վեր առանձին շրջաններում հինգ օր անընդմեջ գրանցվել է 40 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում