Միջազգային

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1,5 հազարը

1 րոպեի ընթերցում

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1,5 հազարը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 1 521-ի՝ մեկ օրում ավելանալով 34-ով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Կոնգոյի Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարությունն ամենօրյա տեղեկագրում։

Էբոլայով հիվանդացածների թիվը կազմում է 3 442։ Վերջին 24 ժամվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 82-ով։ Մահացության ցուցանիշը 44,2% է։

Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում։ Ուգանդայի առողջապահական իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ իրենց երկրում Էբոլայի բռնկումն ավարտվել է:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում