Եվրոպա

Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հույս է հայտնել, որ Սլովակիան կառուցողական դեր կկատարի Չինաստան-ԵՄ հարաբերությունների կայուն զարգացումն առաջ մղելու հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Պեկինում Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի հետ հանդիպման ժամանակ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը ԵՄ-ն միշտ դիտարկել է որպես գործընկեր և ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնում է «անկեղծությամբ և բարի կամքով»։

Պետեր Պելեգրինին Չինաստանում է պետական այցով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում