Զելենսկին հայտարարել է ռազմական գործողությունների տեմպերի դանդաղեցման մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները բարդ են, և շատ գործընթացներ դանդաղում են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով հարցերին Յալթայի եվրոպական ռազմավարության «Ապագան որոշվում է Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ։

«Պատերազմը դանդաղում է։ Դա կա, մենք դա ընդունում ենք։ Բարդանում և դանդաղում են բոլոր գործընթացները՝ պատժամիջոցներից մինչև զենքի տրամադրում։ Երբ որոշ գործընկերներ հարցնում են՝ ի՞նչ նորություն կա հակահարձակումից, երբ կլինի հաջորդ քայլը, իմ պատասխանն է՝ այսօրվա դրությամբ մեր քայլերն ավելի արագ են, քան պատժամիջոցների նոր փաթեթները», - ասել Է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է, որ հակահարձակումն արագացնելու համար Ուկրաինայի զինված ուժերին անհրաժեշտ է ավելի շատ Արևմտյան ռազմական տեխնիկա, մասնավորապես ՝ ժամանակակից կործանիչներ:

«Եթե մենք երկնքում չենք, իսկ Ռուսաստանը կա, նրանք մեզ կանգնեցնում են երկնքից։ Կանգնեցնում են մեր հակահարձակումը»,- նշել է նա։

Հայերեն

Հրդեհ «ՋՐՎԵԺ» անտառպարկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու

Սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար նաև Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես էլեկտրաէներգիա մատակարարող երկիր

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկել տարբեր բնակավայրեր՝ հասկանալու ՀՀ-ում հեղափոխություն սկսելու հնարավորությունները

Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր

Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն

«Ֆեստիվառ» փառատոնի երրորդ համերգը՝ Ճամբարակում

Փեզեշքիանն ավելի սերտ տնտեսական համագործակցության կոչ է արել մուսուլմանական երկրներին