Ռազմական

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 21-ին հանդիպում-քննարկում է անցկացրել «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ, որոնք շուտով կհամալրեն ՀՀ բանակի սպայական կազմի շարքերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Ծրագրի մասնակիցներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք, ուսումնառությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, բարձրագույն ուսումնական հաստատության կողմից համապատասխան մասնագիտության համար սահմանված տարեկան վարձի չափով: ԲՈւՀ-ը և զինվորական պատրաստությունը սահմանված կարգով ավարտելուց հետո զորակոչված քաղաքացուն շնորհվում է լեյտենանտ զինվորական կոչում, նրա հետ կնքվում է կրտսեր սպայական կազմի պայմանագրային ծառայություն անցնելու մասին պայմանագիր և վիճակահանությամբ նշանակվում ծառայության.

- դասակի հրամանատարների պաշտոնների համալրման պատրաստության դեպքում՝ 2 տարի 3 ամիս ժամկետով, որում առաջին 3 ամիսը՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողի կարգավիճակով,

- բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատ­րաս­տության դեպքում՝ ուսումնառության և 1 տարի ժամկետով կլինիկական ռեզի­դեն­տուրայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարա­րու­թյան պատվե­րով ուսումնառության ավարտից հետո՝ 4 տարի ժամկետով:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում