37-ամյա պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. ՊՆ
1 րոպեի ընթերցում

Զինվորական ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով 37-ամյա զինծառայող է մահացել։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե զորամասերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի, և նախնական տեղեկություններով նա ինքնասպանություն է գործել։
«Նախնական տվյալներով՝ այսօր 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ»,- նշեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ «Հրապարակ»-ն էր գրել, որ Սիսիանի զորամասերից մեկում հաքյտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հավելելով, որ նախնական տեղեկություններով զինծառայողը ինքնասպանություն է գործել։