«Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու
1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը):
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ երթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն։
Կարդացեք հոդվածը` English