Երևան

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

1 րոպեի ընթերցում

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու 1 հա տարածքում տնկվել է 150 ծառ և 200 թուփ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ բարձրարժեք և հասուն ծառատեսակների կեսը մշտադալար են։

«Երևանի «Հաղթանակ» զբոսայգում պարբերաբար անցկացվում է ծառատունկ, որի նպատակը զբոսայգու վերահիմնումն ու պահպանումն է։   Տարածքում առաջին անգամ կիրառվել է անձրևացնող ոռոգման նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս մինչև 70 մետր շառավղով ոռոգել տարածքը»,-նշված է հաղորդագրության մեջ, որին կից հրապարակված է նաև տեսանյութ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում