Ռազմական

Ռազմական ոստիկանության ծառայողները կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում ՊՆ զորամասերում

1 րոպեի ընթերցում

Ռազմական ոստիկանության ծառայողները կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում ՊՆ զորամասերում

Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարությամբ՝ ռազմական ոստիկանության ծառայողները ՊՆ զորամասերում մեծ ծավալով անցկացնում են ընդհանուր կանխարգելիչ, ինչպես նաև անհատական կանխարգելիչ միջոցառումներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Պարբերաբար ընթանում է նաև «Կարգազանց» միջոցառումը, որի նպատակը ստորաբաժանումներում կարգապահության պահպանման, ներքին ծառայության պատշաճ կազմակերպման, զինծառայողների պարտականությունների կատարման, կայազորների տարածքներում և բնակավայրերում համազգեստի կրման կանոնների խստիվ պահպանման, ինչպես նաև զինվորական ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումն է»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ վերջին շրջանում բանակում գրանցվող ինքնասպանությունների ֆոնին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանը։ Ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակվել Արամ Հովհաննիսյանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում