Քաղաքականություն

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորների գաղտնի քվեարկության արդյունքներով Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա թեկնածությունն առաջադրել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։

«Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 38, դեմ՝ 63 պատգամավոր»,-ասաց Մինասյանը։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ընտրած մշտական հանձնաժողովներից երեքում՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Եվրոպական ինտեգրման և Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներն առաջին փորձից չէին հավաքել բավարար ձայներ։

Նշենք, որ առաջին փորձից Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցությունն առաջադրել էր Դավիթ Ղազինյանի թեկնածությունը, որի թեկնածությանը կողմ էր քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 62 պատգամավոր։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում