Ռազմական

ՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերով

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերով

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, թե Ճամբարակում վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ:

ՀՀ քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ քննարկման արդյունքում հարկ ենք համարում արձագանքել դրանցից մեկին. լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ճամբարակում մի քանի զինծառայողներ վրաերթի են ենթարկվել, որոնցից մեկը մահացել է։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեիում հարուցվել է քրեական վարույթ, զինծառայողներին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում