Իրան

Փեզեշքիանն ավելի սերտ տնտեսական համագործակցության կոչ է արել մուսուլմանական երկրներին

1 րոպեի ընթերցում

Փեզեշքիանն ավելի սերտ տնտեսական համագործակցության կոչ է արել մուսուլմանական երկրներին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է մուսուլմանական երկրների միջև ոչ բավարար չափով տնտեսական համագործակցության մասին՝ կոչ անելով շտկել իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են իրանական պետական ԶԼՄ-ները։

«Խմբի ներսում արտահանումը կազմում է ընդամենը 19%, ինչը նշանակում է, որ մուսուլմանական մեծամասնություն ունեցող երկրների արտահանման ավելի քան 80%-ը դեռևս դուրս է գալիս երկրների մեր խմբից», - հայտարարել է նա՝ հանդես գալով Թեհրանում ընթացող Իսլամական միասնության միջազգային խորհրդաժողովում։

Այս առումով Փեզեշքիանը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) 57 անդամ երկրներին կոչ է արել ամրապնդել տնտեսական փոխգործակցությունը։

Իրանի նախագահն ընդգծել է, որ այդ երկրները գտնվում են կարևոր ծովային և ցամաքային ճանապարհների սրտում, ունեն էներգետիկ ռեսուրսներ, երիտասարդ բնակչություն և մեծ շուկա։

Փեզեշքիանը ԻՀԿ-ի անդամներին կոչ է արել միասին աշխատել՝ չնայած տարաձայնություններին։ Նրա խոսքով՝ ոչ մի մուսուլմանական երկիր իր անվտանգությունը չպետք է ամրապնդի հարևան պետությունների մոտ դրա բացակայության հաշվին, և նրանց տարածքները չպետք է օգտագործվեն ի վնաս մյուս մուսուլմանական երկրների։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում