Տնտեսություն

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար նաև Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես էլեկտրաէներգիա մատակարարող երկիր

2 րոպեի ընթերցում

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար նաև Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես էլեկտրաէներգիա մատակարարող երկիր

Նկատի ունենալով արհեստական բանականության ոլորտոմ Հայաստանի ներդրումները՝ հայկական կողմին անհրաժեշտության դեպքում պետք են լրացուցիչ էլեկտրաէներգիայի ներկրման տարբերակներ, այդ թվում՝ Ադրբեջանից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կան հոսանքի տարբեր ռեժիմներ, երբեմն լինում է, որ երկրներն ունենում են ավելցուկ կամ պահանջարկ։ Էլեկտրաէներգիա ներկրելու թեման մենք քննարկում ենք նաև Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ»,- ասաց Փաշինյանը։ 

Վարչապետը հավելեց, որ կա նախագիծ, որի համաձայն՝ Վրաստանի հետ սահմանին ԵՄ ֆինանսավորմամբ կառուցվում է փոխակերպիչ կայան, որպեսզի հոսանքի ներկրումն ու արտահանումն ավելի հեշտանա։  

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետության Լաչին քաղաքում 2026 թվականի օգոստոսի 25-ին տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում