Քաղաքականություն

Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկել տարբեր բնակավայրեր՝ հասկանալու ՀՀ-ում հեղափոխություն սկսելու հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկել տարբեր բնակավայրեր՝ հասկանալու ՀՀ-ում հեղափոխություն սկսելու հնարավորությունները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գարեգին Բ կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկել Հայաստանի տարբեր գյուղեր ու բնակավայրեր՝ հասկանալու համար Հայաստանում հասարակական-քաղաքական նոր շարժում սկսելու հնարավորությունը։

«Երեկ իմացել եմ, որ Կտրիճ Ներսիսյանը պատվիրակություններ է ուղարկել տարբեր գյուղեր, բնակավայրեր նոր հեղափոխություն մեկնարկելու բանով... Բագրատի հեղափոխությունից պրծանք, հիմա էլ սկսվելու է Կտրիճի հեղափոխությունը։ Գալու է ասի՝ «15 րոպե եմ տալիս, նզովյալ լինես, եթե հրաժարական չտաս»»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը։ 

Հարցին՝ կարո՞ղ է մանրամասներ ասել, թե ի՞նչ պատվիրակությունների մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. 

«Մենք տեղեկություններ ունենք, որ տարբեր բնակավայրեր խմբեր են ուղարկվել, որպեսզի զոնդաժ անեն հասարակական-քաղաքական շարժում սկսելու հնարավորությունը՝ 2024 թվականի պրոցեսների նմանությամբ»,- ասել է վարչապետը։

Հիշեցնենք, որ 2024 թվականին, երբ Տավուշի մարզում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց էր մեկնարկել, դրա դեմ բողոքի շարժում էր սկսվել Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ։ Կաթողիկոս Գարեգին Բ-ն սառեցրել էր Բագրատ արքեպիսկսպոս Գալստանյանի պաշտոնավարումը Տավուշի թեմում, իսկ Բագրատ արքեպիսկսպոս Գալստանյանն էլ հայտարարել էր, որ շարժումը սկսել է կաթողիկոսի օրհնությամբ։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում