Մակրոնը հայտարարել է Նիգերում ECOWAS-ի ռազմական գործողություններին աջակցելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան աջակցում է Նիգերում արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության (ECOWAS) դիվանագիտական գործողություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը:

«Մենք պետք է ամուր շարունակենք մեր քաղաքականությունը (...). Մենք չենք ճանաչում պուտչիստներին։ Մենք աջակցում ենք նախագահին (Մոհամմեդ Ռում), որը հրաժարական չի տվել, և պահպանում ենք նրա հանդեպ մեր պարտավորությունները: Եվ մենք աջակցում ենք ECOWAS-ի դիվանագիտական գործողություններին: Իսկ եթե այն այդպես որոշի, ապա կաջակցենք նաև զինվորականներին»,-ասել Է Մակրոնը:

Ավելի վաղ Նիգերի պուտչիստական ռեժիմը, որն իշխանության էր եկել հուլիսի 26-ի հեղաշրջման արդյունքում, Ֆրանսիայի դեսպան Սիլվեն Իթթեից պահանջել էր լքել երկիրը 48 ժամվա ընթացքում, հաղորդվում էր Նիգերի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել էր օգոստոսի 25-ին:

Հայերեն

Հրդեհ «ՋՐՎԵԺ» անտառպարկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու

Սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար նաև Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես էլեկտրաէներգիա մատակարարող երկիր

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկել տարբեր բնակավայրեր՝ հասկանալու ՀՀ-ում հեղափոխություն սկսելու հնարավորությունները

Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր

Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն

«Ֆեստիվառ» փառատոնի երրորդ համերգը՝ Ճամբարակում

Փեզեշքիանն ավելի սերտ տնտեսական համագործակցության կոչ է արել մուսուլմանական երկրներին