Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Երևանի մի շարք փողոցներում առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40 կմ/ժ

Երևանի մի շարք փողոցներում առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 
40 կմ/ժ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Երևան քաղաքի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում 2017 թվականի  օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը, կրկին՝ ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-18-ը կսահմանվի 40 կմ/ժ (առանց ժամային սահմանափակման) 60 կմ/ժ-ի փոխարեն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից, այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված նոր ռեժիմով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am