Պաշտոնական

Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ:

ՀՀ վարչապետը նշել է, որ Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հետ շփումներից ունի ջերմ հիշողություններ ևշեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին։

Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին Իրանի համար այս դժվարին ժամանակահատվածում այցելելու և հարգանքի տուրքի միջոցառմանը մասնակցելու համար:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն ուղղված քայլերը` ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին մեկնել է Իրան՝ մասնակցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը, որոնք զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում