Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, քննարկվել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը:

Զրույցի առանցքում են եղել Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու իրավունքներին վերաբերող բարեփոխումներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցության ընդլայնման քննարկումներն առաջիկա փոխայցերի ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում