Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը Լյուբլյանայում մասնակցել է ՀՀ-Սլովենիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը Լյուբլյանայում մասնակցել է ՀՀ-Սլովենիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Լյուբլյանայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին մասնակցել է Հայաստան-Սլովենիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Սլովենիայի Հանրապետության ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը:

«Գործընկերները շնորհավորել են միմյանց երկու երկրների համար այս խորհրդանշական տարեթվի կապակցությամբ և կարևորել երեք տասնամյակների ընթացքում հաստատված ամուր բարեկամական հարաբերությունները:

Ալեն Սիմոնյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի և Սլովենիայի միջև ձևավորվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և ամուր միջխորհրդարանական հարաբերություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել փոխգործակցությունը հատկապես տնտեսական, հումանիտար և մշակութային ոլորտներում:

«Մեր հարաբերությունները վերջին տարիներին առաջընթաց են գրանցել խորհրդարանական դիվանագիտության ոլորտում, ինչի վկայությունն են բարձր մակարդակի շփումներն ու այցելությունները:

Ես խորապես հավատում եմ, որ մեր հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն: Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ՝ ես իմ լիարժեք պատրաստակամությունն եմ հայտնում էլ ավելի խթանելու երկու երկրների կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասել է ԱԺ նախագահը:

Նշվում է, որ միջոցառմանը շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ-ում Սլովենիայի արտակարգ և լիազոր դեսպան Մատեյա Պրևոլշեկն ու Սլովենիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում