Պաշտոնական

ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի և ֆինանսների հանձնաժողովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սանդիկովի նախագահությամբ, ընդունել է օրենքների նախագծեր

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի և ֆինանսների հանձնաժողովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սանդիկովի նախագահությամբ, ընդունել է օրենքների նախագծեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին և ներկայացրել նիստի օրակարգը:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել և ընդունվել են ոլորտին վերաբերող մի շարք մոդելային օրենքների նախագծեր:

Նշվում է, որ նիստի մասնակիցներն ու փորձագետները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:

Նիստը տեղի է ունեցել մայիսի 23-ին, տեսակոնֆերանսի ձևաչափով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում