Պաշտոնական

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Սլովենիայի խորհրդարանում վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության հաստատման ՀՀ հանձնառությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Սլովենիայի խորհրդարանում վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության հաստատման ՀՀ հանձնառությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ին հանդիպել է Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի և Սլովենիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ Լենա Նազարյանը:

Ըստ աղբյուրի՝ երկուստեք կարևորվել է բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցության դերը Հայաստան-Սլովենիա հարաբերությունների ընդլայնման հարցում:

Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին` հայկական պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում և նշել, որ ՀՀ-ն ապավինում է Սլովենիայի աջակցությանը միջազգային հարթակներում` Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում:

Նշվում է, որ քննարկվել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Եվրոպայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում