Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 7-ին մասնակցել է Հայաստանում Վրաստանի դեսպանատանն անցկացվող Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված ընդունելությանը, որտեղ հանդես է եկել շնորհավորական խոսքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանը մասնավորապես նշել է. «Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ հարգելի՛ պարոն Դարսալիա,

Հարգելի՛ պարոն Շարվաշիձե,

Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանության հարգելի՛ անդամներ,

Հարգելի՛ դեսպաններ, հյուրեր,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ջերմորեն շնորհավորում եմ եղբայրական Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ:

Հպարտությամբ պետք է նշեմ, որ պատմական դժվարին շրջափուլերը մեր եղբայրական ժողովուրդները հաղթահարել են միասնական պայքարի և համագործակցության միջոցով՝ միահյուսելով մեր ժողովուրդների պատմությունն ու մշակույթը»:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ վերջին ժամանակներում աննախադեպ սերտ համագործակցություն է ծավալվում ինչպես երկու երկրների օրենսդիր մարմինների, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների միջև:

«Անշուշտ, անվերջ կարելի է խոսել հայ-վրացական եղբայրության, բարեկամության, մշակութային համատեղ հարուստ ժառանգության, ընդհանուր արժեհամակարգի և մեր նմանությունների մասին:

Թույլ տվեք վերստին շնորհավորել եղբայրական Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ:

Կեցցե՛ անկախ Վրաստանը:

Կեցցե՛ հայ-վրացական հարատև բարեկամությունը»,- ասել է ԱԺ նախագահը:

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում