ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են չվացուցակի էական խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից՝ պատճառված անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից, ըստ էության, արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: